Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը զորակոչվել է բանակ: Տրդատ Խաչատրյանի փաստաբան Արմեն Մարտիրոսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ փորձաքննությունը հաստատել է նրա՝ ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ հիվանդ լինելը, սակայն նա պիտանի է ծառայության:
«Փորձաքննության պատասխանը ստացել ենք 15-20 օր առաջ: Տրդատ Խաչատրյանը շարունակում է նշված հիվանդությամբ հիվանդ լինել, սակայն նրա մոտ այդ հիվանդության ավելի մեղմ տարբերակն է»,-նշեց պաշտպանը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նա մեկ այլ հիվանդության հետ կապված նոր փորձաքննություն է անցնում և այս ամառային զորակոչին չի հասցրել զորակոչվել ՀՀ զինված ուժեր։
Հիշեցնենք, որ Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: