Հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում

Օգոստոսի 18-ին, ժամը 01:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Երեք մարտական հաշվարկը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ են վերադարձվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ ժ.01:29-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան և մասամբ ավտոտնակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել