Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղի համար բացվում է նոր, 140 հազար դոլարանոց գրանտային ծրագիր։
«Այդ ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն Հաղարծին գնուղի էն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու, իրենց կյանքը կազմակերպելու ծրագիր։ Ովքեր կորոշեն, որ որոշում են իրենց տնտեսության, իրենց կյանքում, առանց բնությանը վնաս պատճառելու, նոր գործունեություն ստեղծել․ չգիտեմ՝ չրանոց բացել, անասնապահությամբ զբաղվել, ընդլայնել անասնապահության շրջանակը։
Եվ ուզում եմ շեշտել՝ դա լինելու է ոչ թե վարկ, դա լինելու է գրանտ, այսինքն՝ նվեր, որ մարդիկ գործունեության նոր էջ բացեն՝ 2000-3000 դոլար, բոլոր էն հաղարծինցիների համար, ովքեր նոր ծրագիր կներկայացնեն մարզպետարան բնապահպանության նախարարության հետ՝ նոր կյանքը կառուցելու համար»։
Նիկոլ Փաշինյանն այսօր նաև մասնակցեց Հաղարծին գյուղի 200-ամյակին նվիրված միջոցառումներին։