ՀՀ քաղաքացին Իրանից Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի սահմանը

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից  օգոստոսի 10-ին ստացվել  է ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ օգոստոսի 5-ին ժամը 22:35-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր սահմանամերձ գյուղի մոտ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի կողմից հայտնաբերվել և ԱՀ ԱԱԾ բերման է ենթարկվել  ՀՀ քաղաքացի:

Այս մասին տեղեկացնում է  Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքը։

Բերման ենթարկվածը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հաշվառված, ազգությամբ եզդի, 1988 թվականին ծնված Ա.Ա-ն, ով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի Արաքս գետով ապօրինի հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել