Ինչպես հայտնել ենք, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունն արդեն իսկ սկսվել է:
Մեր տեղեկություններով, նիստին ներկա են երկու մեղադրող դատախազները, Ռոբերտ Քոչարյանը և նրա չորս պաշտպանները:
Այս պահին դատական նիստը ընթացքի մեջ է, ներկայացվում են պաշտպանների բողոքները:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: