ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խափանման միջոցի ընտրության ընթացքում նրանք հասկացել են, որ սա պատվեր է:
Ռուբեն Սահակյանը նշեց, որ կարող է ենթադրել, թե ում կողմից է պատվերը, սակայն չի կարող բարձրաձայնել, քանի որ կարող է սխալվել:
«Մեղավորները գտնվում են գլխավոր դատախազությունում, հատուկ քննչական ծառայությունում: Իմ համոզմամբ էլի մեղավորներ կան»,-նշեց նա:
«Մի օր բացահայտվելու է այս ամեն ինչը: Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք, որ չեն հասկանում մարդիկ, թե ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք, սպառվել է, մահացել է: Մի փոքր խումբ միայն քննիչներ կան, որոնք արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է մյուս տեղերում՝ դատարաններում: Որպես հիմնավոր կասկած՝ բերվում է մի հանգամանք, որ «իքսը» դեպքերից 10 տարի հետո ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ էս ինչ ժամանակ կրակոցներ են եղել»,- նշեց նա՝ ասելով, որ չբացահայտվող անձից ստացված տեղեկությունը չի կարող լինել ապացույց, «իքսը» հայտնի չէ, չի կարող Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք լինել:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1323820067721075/?notif_id=1532764926702138¬if_t=live_video_explicit