Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրիի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկում Գ. Հակոբյանը հայտնաբերվել է ողջ և անվնաս ու ներկայացվել ոստիկանության Մուշի բաժին: