Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է« որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ: Իրենց երկու ամսվա նպաստը ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ:
Հարուցվել է քրեական գործ: