Համոզված եմ, որ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմի վերսկսումը Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հուլիսի 20-ին,   վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ  օրեր առաջ խոսել է սահմանին էսկալացիայի մասին, և այս օրերին լարվածություն աճե՞լ է, թե նվազել, իսկ Ռուսաստանի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ փորձում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը», և Հայաստանին պատերազմ է սպառնում, ասաց. «Բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Ձեր վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի, որովհետև, կարծում եմ, այո, տարածաշրջանում կա, և խոսել ենք այդ մասին, վտանգը միշտ առկա է եղել, պատերազմի վերսկսման վտանգ։ և մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։

Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ուզում եմ ասել հետևյալը. կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, և ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետևաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,– ասաց Նիկոլ Փաշինյանը

https://www.facebook.com/Iravabannet/videos/1312245648878517/?notif_id=1532074790583194&notif_t=live_video_explicit

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել