Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը:

Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում:

«Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են հասարակական խորհրդի աշխատանքներով, կարող են դրա նիստերին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ համապատասխան առաջարկներով: Նախարարությունը կարևորում է հասարակական խորհրդի գործունեությունը. անհրաժեշտ է, որ այն հանդես գա քննադատությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, և առաջարկներով, որպեսզի դրանց միջոցով մենք շտկումներ մտցնենք մեր աշխատանքի մեջ և համապատասխան փոփոխություններ անենք»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով օրակարգի բուն հարցին՝ կրթության ոլորտի հիմնախնդիրներին և զարգացման միտումներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել