Նիկոլ Փաշինյանը՝ «Վեոլիա ջրի» և «Սանիթեքի» գործունեության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Քաղաքացիներից մեկը բողոքեց «Վեոլիա ջրի» աշխատանքից ու ջրի որակից:

Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում այս հարցը շարունակ բարձրաձայնվում է, որպես օրինակ նա նշեց, որ սովորական խմելու ջրի կորուստը 60-70 տոկոս է կազմում, սա  պայմանաված է վատ մատակարարման հետ, ինքը ուզում է համաձայնել նաև կոռուպցիոն ռիսկերի հետ:

«Վերջին շրջանի խնդիրները «Վեոլիա ջուր»-ը փորձում է կապել սաստիկ շոգերի հետ, պոմպի վթարի հետ, սակայն հուլիսին սաստիկ շոգը անսպասելի չպետք է լինի:

Նույնը նաև «Սանիթեք» ընկերության հետ կապված: Ես քաղաքացիների բողոքը համարում եմ արդարացի և այս 2 ընկերությունները պետք է իմանան, որ իրենց աշխատանքից այդքան էլ գոհ չեն»,-նշեց նա:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել