Միացյալ Թագավորության համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Այս մասին թվիթերում գրառում է կատարել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից: