Միլիոնների արժողությամբ գողացված տրանսֆորմատոր է գտնվել․ Դավիթ Սանասարյան

Պաշտպանության նախարարությունում այս պահին քրեական գործեր կան, որոնք խանգարում են Պետական վերահսկողության ծառայությանը՝ ընթացիկ գործեր իրականացնելու համար և այժմ սպասում են այդ քրեական գործերի ավարտին: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք զորահավաքի կազմակերպման հետ կապված մեր առաջարկած փոփոխությունները»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք քնած չեն, աշխատում են. «Այսօր, օրինակ՝ դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը մենք նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր մեծ արժողությամբ՝ միլիոնների, որին մասնակցեցին էներգետիկայի նախարարության աշխատակիցները: Դատախազությանը և ձեզ ավելի մանրամասն կներեկյացնենք»,-նշեց նա:

Պետական պաշտոնյաների հետ կապված էլ նա նշեց, որ ոչ ոք իրենց համար անձեռնմխելի չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել