Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանե Ադամյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է փոխնախարարի կենսագրությունը:
Պաշտոնը ստանձնել է 2018 թ․ հունիսի 8-ին
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ. 7 մարտի, ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր
Կրթություն
2015-2016թթ.՝ Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա, Զարգացման ուսումնասիրությունների կենտրոն, Զարգացման ուսումնասիրություններ, մագիստրատուրա
2011-2013թթ.՝ Երևանի պետական համալսարան, Հայաստան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական ուսումնասիրություններ, մագիստրատուրա
2007-2011թթ.՝ Երևանի պետական համալսարան, Հայաստան, Ռոմանագերմանական բանսիրություն, անգլերեն լեզու և գրականություն
Աշխատանքային գործունեություն
2018թ. հունիսի 8-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2017-2018թթ․՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ, ներդրումային ծրագրերի ղեկավար
2014-2015թթ․՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ», ծրագրերի ղեկավար
2013-2014թթ․՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Արտաքին կապերի առաջատար մասնագետ/Մարդու իրավունքների պաշտպանի արտաքին կապերի գծով խորհրդական
2012-2013թթ․՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ, վերլուծաբան/ հետազոտող
2012-2013թթ․՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, հետազոտող-կրթաթոշակառու
Այլ տվյալներ
Միջազգային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Շվեդիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Վրաստանում
Մեծ Բրիտանիայի կառավարական գերազանցության և առաջնորդության «Չիվնինգ» կրթաթոշակառու
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու
Անգլերեն խոսողների միության կողմից կազմակերպված՝ Հրապարակային խոսքի վարպետության հանրապետական մրցույթի 2010թ․ հաղթող
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ