Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 3-ին՝ ժամը 11.50-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Հովհաննես Մ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։