Մեկ շաբաթում գրանցվել է 366 արտակարգ պատահար. 66 ավտովթարից մահացել է 5 մարդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 691 դեպք, որից 366-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 207 կենցաղային կանչ, 267 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 5 եւ տուժել 109 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 50 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 14 դեպք, որի հետեւանքով տուժել է 18  քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել