Պաշտպանության նախարարի հրամանը՝ «Զինառ» ՓԲԸ-ի հետ կապված

ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել  «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:

Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

«Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին և «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոննները»,-գրւմ է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել