Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 15-ի որոշման համաձայն Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արման Բոշյանը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Արման Բոշյանը ծնվել է 1986 թ-ին, Ռուսաստանի Դաշնության Տագանրոգ քաղաքում:
Կրթություն
2003թ. ավարտել է Ուկրաինայի Հանրապետության Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի Չկալովի միջնակարգ դպրոցը։
2007-2009թթ. սովորել է քաղաք Աբովյանի Պետական էներգետիկական քոլեջը հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։
2009-2014թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Ստացել է բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։
2008-2010թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։
2012-2016թթ. աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
2014-2015թթ. աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում հաշվապահ։
2017-2018թթ. աշխատել է Հայ օգնության ֆոնդում որպես գրասենյակի կառավարիչ։
Լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: