Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսկանը գրում է.
«Ադրբեջանցիների հերթական զավեշտալի հայտարարությունը
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի վերջին օրը քննարկվեց «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը և ապօրինի թրաֆիքինգ» թեմայով զեկույցը։ Որքան էլ զավեշտալի հնչի ադրբեջանցի գործընկերները Հայաստանի նոր իշխանություններին կոչ էին անում չկրկնել նախկին իշխանության «սխալները» և «չոչնչացնել» մշակութային ժառանգությունը «գրավյալ» տարածքներում։ Թեմայի շուրջ ելութ ենք ունեցել ես եւ Նաիրա Զոհրաբյանը՝ վեհաժողովին ներկայացնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները»։