Դավիթ Տոնոյանի հանձնարարականը՝ զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք ճանապարհածախսերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։

«Նույն ժամանակ ՀՀ ՊՆ-ը հորդորում է տրանսպորտային ընկերություններին և առանձին միջոցների վարորդներին, որոնք զորամասերից զինծառայողներին տեղափոխում են իրենց բնակավայրեր, չօգտվել իրավիճակից, չպահանջել նորմերից բարձր վճար, ավելին զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել