Ոստիկանությունը հայտարություն է տարածել.
«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցի երկու հատվածներում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ և փողոցի վերջնամասում, ս.թ. հունիսի 30-ին կկազմակերպվեն արհեստական անհարթությունների հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված երկու հետիոտնային անցումներ: