Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում մերժել «Հարսնաքար»-ի կողմից ներկայացված հայտը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «ՀԱՐՍՆԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը մերժել:

ՍՊԸ-ն դիմել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Նախարարությունը նշում է, որ «ՀԱՐՍՆԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետղական լեդ լուսարձակների համար և այլն) նախատեսված է օգտագործել ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար և կառավարության որոշման համաձայն այն չի համարվում գերակա ոլորտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել