Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «ՀԱՐՍՆԱՔԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը մերժել:
Հարցը չզեկուցվող է և կքննարկվի հունիսի 28-ի կառավարության նիստի ընթացքում:
ՍՊԸ-ն դիմել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Որոշման նախագիծը և հիմնավորումները դեռևս չեն ներկայացվել կառավարության պաշտոնական կայքում: