Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունն այսօր՝ հունիսի 24-ին, նիստ էր հրավիրել, որի ժամանակ որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:
Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նա հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը:
«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները, խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք:
2. Կասեցնում է ԵԿՄ նախագահի լիազորությունները:
3. ԵԿՄ վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին և ԵԿՄ վարչության անդամներին ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ նոր համագումար հրավիրելու համար»: