Վարչապետը հաստատեց ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի թևքանշանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին հաստատեց կառավարության որոշումը, որով սահմանվել են ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի թևքանշանը:

Թևքանշանը` 80 մմ x 130 մմ չափսերով, կենտրոնում սև կտորի վրա գունավոր ասեղնագործվում է մասնագիտացված ստորաբաժանման խորհրդանիշը` ընտանիք (հայրը (կապույտ), երեխան (կանաչ), մայրը (դեղին): Ընտանիքի ներքևում պատկերվում է երկու կապույտ կիսաշրջան, իսկ վերևում պատկերվում է դեղին աղավնի՝ ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Թևքանշանի ներքևում ասեղնագործվում է «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառը: Ոստիկանության կենտրոնական ապարատի մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի վրա թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում են կիսաշրջանաձև ասեղնագործված «ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ» բառերը: Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների համազգեստի թևքանշանից վերև սև առանձին կտորի վրա ամրացվում է Երևան քաղաքի կամ մարզի կիսաշրջանաձև ասեղնագործված անվանումը:

Ներմուծեք նկարագրությունը_15377

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 23-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել