Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին հրաման է ստորագրել լիցենզիայի կասեցման վերաբերյալ.
«Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Լյուդվիգովիչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2018 թվականի մայիսի 17-ի դիմումը».
Հրամայում եմ՝
1. Կասեցնել «Լյուդվիգովիչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2014 թվականի մարտի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ–001931 լիցենզիայի գործողությունը` ընդհանուր վիրաբուժական տեսակի մասով` մինչև 2019 թվականի մայիսի 17-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 23-ին:
Եվգենյա Համբարձումյան