Արցախում վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմում

Երևանի պետական բժշկակն համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գոռ Դարմանյանը անցավ աշխատանքի ՀՀ նախագահի աշխատակազմում:

Մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ արեց, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

Գոռը այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի:

Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին:

Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել:

Մաղթում եմ աշխատանքային հաջողություններ»,-գրել է ռեկտորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել