Տեղեկություններ կային, թե ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Ավանում գտնվող տանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ այդպիսի տեղեկատվություն չկա:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: