Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցը փոխվեց

Նորք Մարաշի զինված խմբի գործով հերթական դատական նիստը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործը քննվում է դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի և Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները գրավի դիմաց փոխելու վերաբերյալ:

Այս գործով 2,5 տարի կալանքի տակ գտնվող 2 ամբաստանյալներ Վլադիմիր Առաքելյանի և Խաչիկ Ավետիսյանի կալանքը փոխելու միջնորդությունները դատարանն այսօր մերժեց`համապատասխան հիմքեր չլինելու պատճառով: Իսկ Հարություն Սարիբեկյանի խափանման միջոցները փոխվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել