Այսօր էթիկայի հանձնաժողով ներկայացրեցի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան գրում է.

《   Հաշվետվություն

Այսօր էթիկայի հանձնաժողով ներկայացրեցի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ իմ ունեցվածքի, դրամական և այլ միջոցների դիմաց գրվել է, որ ոչ մի բան էլ չունեմ, ոչ դրամական միջոց, ոչ սեփականություն։

Ես իմ օրինակով ցույց կտամ, որ պաշտոնատար անձը չպետք է հարստանա պետության ու ժողովրդի հաշվին, ու իմ հաշվին կավելանա միայն աշխատավարձը։

Պետական բարձրագույն պաշտոնը խոպան չի, որ գանք ու հարստանանք, սա պետությանն ու քաղաքացուն ծառայելու սուրբ առաքելություն է》,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել