«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը ներկայացվել է Վանաձորի ՔՀԿ ներկայացուցիչներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր հունիսի 21-ին, Վանաձորի քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորում, ծրագրի տնտեսության ենթադրամաշնորհային «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը և ծրագրի ներկայացուցիչ Արփինե Հակոբյանը կներկայացրել են ծրագիրը:

Հայկարամ Դրմեյանը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում ընտրված խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը` ոլորտի հանրային քաղաքականության բարելավման, մոնիթորինգի իրականացման և ջատագովության միջոցով:

«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի գործողություններն է լինելու՝

  1. Աշխատանքային խմբի ստեղծումը,
  2. Քաղաքացի-մոնիթորների վերապատրաստումը,
  3. Երեք մարզերի 6 համայնքների բնակիչների շրջանում հարցումների անցկացում և արդյունքների վերլուծությունը,
  4. Տվյալների հարցումը ՏԻՄ-երից,
  5. Կոալիցիայի ստեղծումը։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել