Հունիսի 21-ին կառավարությունը կքննարկի «Արիդես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին հարցը։
Որոշման նախագի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ 785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին:
«ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հանձնաժողովին է ներկայացվել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործման թույլտվություն ստանալու համար համապատասխան հայտ:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Որոշման նպատակն է թույլատրել «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում` «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: