Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի երկուական համայնքում կիրականացվի Եվրամիության կողմից իրականացվող «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ենթադրամաշնորհային ծրագիրը:
Այն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակում։
Ծրագրի իրականացման նպատակով հատկացվել է 22 մլն 516 հազար դրամ, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 986 հազար դրամ:
«Խոշորացման գործընթացում, բոլորս էլ գիտենք, որ կան բազմաթիվ թերություններ ու մտավախություններ, քանի որ գործընթացն արդեն տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ, մենք ստեղծված իրավիճակում պետք է փորձենք գտնել լավագույն լուծումները, որպեսզի համայնքները դրանից չտուժեն, կամ ավելի լավ է՝ շահող դուրս գան»,-ասաց «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Ղարիբ Հարությունյանը։
Ծրագրում ընդգրկվել են Շիրակի մարզի Աշոցք և Ախուրյան, Լոռու մարզի՝ Թումանյան և Ստեփանավան, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքները։ Այս համայքներում կիրկանացվի ՏԻՄ կողմից ծառայությունների մոնիթորինգ, կմշակվեն հանրային քաղաքականության բարելավման առաջարկությունների փաթեթներ, աշխատանք կտարվի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հնարային կառավարման ոլորտում հանրային կառավարման խթանման ուղղությամբ։
«Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանի խոսքով, առաջին խնդիրն է հասկանալ բնակչության վերաբերմունքն ու կարծիքը․ «Գնահատականը՝ համայնքների կողմից իրականացվող ծառայությունների մատուցման վերաբերյալ․ Հատկապես լուսավորության, աղբահանության և ներհամայնքային ճանապարհների պահպանության ոլորտներում»,-ասաց նա։