Հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայանցնում նրա կենսագրությունը։
Ռուբեն Վարդազարյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։
1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։
1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։
1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։
2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի № 02Ա որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Նախագահի ՆՀ-104-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: