Բացահայտումը շոկային է հանրության համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ԱԱԾ-ի բացահայտմանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտանաբերվածշ մեծ թվով ռամզամթերքի և զինվորների համար նախատեսված սննդի, ռազմական մեքենայի վերաբերյալ:

Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և նշեց, որ այս բացահայտումը երկարատև ու պատասխանտու աշխատանքի արդյունք էր: Նաև հույս հայտնեց, որ մյուս իրավապահ մարմինները, դատախազությունը պատշաճորեն հետևողական լինեն՝ գործի վերջնաարդյունքին հասնելու համար:

«Հստակ կարող ենք ասել, որ մեր պնդումները հիմնավորվում են, որ երկիրը սիստեմատիկ թալանվել է»,- ասաց նա և հավելեց, որ կոռուպցիան անհանդուրժելի է լինելու և կոմպորոմիսներ չեն լինելու  կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել