Նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է.

«Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն հիմա դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»,-գրում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել