Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան կգիշերի Էջմիածնի հրապարակում

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը որոշել է նստացույց անել ու կգիշերի Էջմիածնի հրապարակում:

«Այստեղ հույս, հավատ և սեր է տիրում, Էջմիածնի քաղաքապետը շրջսովետի գյուղերի նախագահ չի: Մենք մեր կամքի ուժը ցույց տվեցինք, եթե իրոք, այդքան օրենք եմ խախտել, վնաս եմ տվել… քո նամուս, թասիբից էն կողմ ոչ մի թանկ բան չկա: Իմ ընկերը հայտարարեց հացադուլ, ես իր կողքին եմ: Ես ասում եմ՝ կրիմինալը տեղ չունի քաղաքում, այստեղ կրիմինալն էլ «սիգնալ» չի տալու և ոտքը չի դնելու»,-հայտարարեց նա:

Քաղաքապետն ասաց, որ շուրջ մեկ ամիս է իրենց ահաբեկում են ու փափոըկ պայքարի տարբերակ էլ չկա: «Իմ կամքի ուժը բավարարում է, կմնանք այնքան, ինչքան կարիքը կա: Ես վստահ եմ, որ օրենքը գերակշռում է: Ով ուզում է լինի, ես կլինեմ, դիմացինս կլինի՝ օրենքով պատիժը կկրի, այլ տարբերակ՝ սադրելով, շիշ շպրտելով, հրահրելով, մարդկանց ահաբեկելով չի լինելու: Ունե՞մ սխալ արած, պատրաստ եմ՝ օրենքի առաջ, իմ արածների համար պատասխան տալ»,-ասաց Կարեն Գրիգորյանը:

Էջմիածնի քաղաքապետը նաև հայտարարեց, որ Արմավիրի մարզպետը վաղը 12-ին երկու կողմերին հանդիպման է հրավիրել, որը սիրով ընդունում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել