Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ շարունակվում են 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները:
Այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 20:50-ի դրությամբ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասից՝ Ճանապարհային ոստիկանության հենակետից դեպի Այնթապ-Նոր Խարբերդ-Խարբերդի ամառանոցներ տանող հատվածում Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից 6 փրկարար ծառայող և ոստիկանության 6 աշխատակից իրականացնում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: