Վարչապետի աշխատակազմից մեքենա հետ կվերցվի և կամրացվի նախագահի աշխատակազմին

ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին կայանալիք նիստի ժամանակ որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 12 միլիոն 745 հազար դրամ սկզբնական արժեքով և 5 միլիոն 11 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) հետ վերցնելու և «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետա­կան կառավարչական հիմնարկին ամրացնելու մասին:

Այս որոշմամբ կհանձնարարվի վարչապետի աշխատակազմի ղեկավարին և կառաջարկվի Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Նախագծի հիմնավորման համաձայն, սա արվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել