Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը կաջակցի ՔՀԿ-ների կողմից նախաձեռնած ծրագրի իրականացմանը

Այսօր՝ հունիսի 13-ին, էներեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը հանդիպեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ներկայացուցիչներին և ծրագրի կողմից էներգետիկայի ոլորտում դրամաշնորհ ստացած «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հադիպմանը ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց, որ այս էներգետիկայի ոլորտում իրականացվելու է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման» ծրագիրը, որի դեպքում կիրականացվի հետևյալը՝

Գործողություն 1. ՏԻՄ‐երի էներգարդյունավետության եւ կլիմայի փոփոխության մեղմման եւ
հարմարվողականության նախաձեռնությունների մշտադիտարկում եւ բարելավում՝ 

  • Կայուն էներգետիկ եւ կլիմայական զարգացման ծրագրերի (ԿԷԿԶԳԾ) ձևաչափի մշակում,
  • ԿԷԿԶԳԾ համակարգչային հաշվարկա-վերլուծական փաթեթի մշակում,
  • Միացյալ հաշվետվողական եւ մշտադիտարկման էլեկտրոնային, առցանց հարթակի ստեղծում,
  • Առցանց հարթակի «բնակեցում» եւ տվյալների բնականոն մուտքի եւ հավաքագրման կազմակերպում:

Գործողություն 2. ՏԻՄ գնումների գործընթացում էներգարդյունավետություն և վերականգնվող
էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների լավագույն փորձի
հիման վրա հանրային քաղաքականությունների մշակում և/կամ բարելավում ու առաջխաղացում՝

  • Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ եւ փորձագետների մասնակցությամբ
    աշխատանքային խմբի ձեւավորում,
  • Իրավասու գերատեսչությունների, մասնավոր հատվածի, ՏԻՄ եւ փորձագետների հետ համատեղ
    քննարկումների անցկացում,
  • Օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակում համապատասխան փորձագետների
    ներգրավմամբ,

Գործողություն 3.  Էներգաարդյունավետության, կայուն էներգետիկ եւ կլիմատիկ զարգացման ոլորտում
համայնքային գործունեության վերահսկողության եւ մշտադիտարկման գործում կանանց շերտի
ներկայացնող խմբերի մասնակցության ակտիվացում՝

  • Ուսումնասիրություն եւ հրավերք կին փորձագետներին մշտադիտարկման գործում ներգրավելու
    համար,
  • Կին փորձագետների համար վերապատրաստման եւ կարողությունների հզորացման ուսուցողական
    ծրագրերի իրականացում,
  • Կին փորձագետների տվյալների բազային ստեղծում,
  • Մշտադիտարկման հարթակը կին փորձագետների կողմից լրացում «բնակեցում»:

Արտաշես Կիրակոսյանը հայտնեց, որ պատրաստակամ են ստեղծել աշխատանքային խումբ և անմիջական հանդիպումների, քննարկումներ ունենալ, աջակցել ծրագրի իրականացմանը:

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել