Թափուր աշխատատեղ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են.

– Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները,

– ՀՀ ոստիկանությունում և այլ գերատեսչություններում զինվորական ծառայություն անցած՝ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված արական սեռի նախկին ծառայողները:

Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին /ք. Երևան, Խանջյան 51, հեռ. 010 59-62-78, 010 59-69-91/ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն և 14:00-ից մինչև 17:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել