«Այդ գործը չպետք է դատարան ուղարկվեր». Լիպարիտ Սիմոնյանը՝ Մարինա Պողոսյանի արդարացման մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացրել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանին:

«Ես սպասում էի, որ ընդհանրապես այդ գործը դատարան չի ուղարկվի, քանի որ ի սկզբանե հանցակազմ չկար Մարինա Պողոսյանի գործողություններում: Կային սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք արհեստականորեն դարձվել էին քրեական գործ»,- մեզ հետ զրույցում նշեց  նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

ՀԻշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով հանցավորին վստահված գույքի յուրացումը կամ վատնումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել