Ոստիկանության պետի հանդիպումը Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ

Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ, հայտնում են ոստիակնության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Կրկին ընդգծվեց կոռուպցիոն որևէ դրսևորման բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը դիմելով ճանապարհային ոստիկաններին՝ նշեց ծառայության որակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորությունը, ծառայողական պարապմունքների պատշաճ անցկացումը, առանձին ոլորտներում՝ ճանապարհային ոստիկանության հետաքննչական, հաշվառման-քննական և այլ ստորաբաժանումներում ծառայության բարելավման մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել