ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին որոշում է ստորագրել, որով Գաբրիել Բալայանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Իրավաբան.net-ը ներկայացնում է Գաբրիել Բալայանի կենսագրությունը:
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին: 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը: 1999-2000 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Կրթություն
- 1994-1999, ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
- 2001-2005, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
- 2013 սեպտեմբեր-2014 հունիս, աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում և Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի քոլեջում որպես հետազոտող Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում (հետազոտության թեման՝ Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը ԱՄՆ-ում):
Աշխատանքային գործունեություն
- 2001 հունվար-2005 հուլիս, ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում:
- 2006 սեպտեմբեր-2009 ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ:
- 2010 թվականից, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է:
- 2010 մայիս-2011 սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ:
- 2005 հուլիս-2012 սեպտեմբեր, աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր:
- 2012 սեպտեմբեր-2013 հունիս, Համաշխարհային բանկի իրավախորհրդատու:
- 2012 սեպտեմբեր-2013 օգոստոս, ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
- 2014 օգոստոս-2015 հուլիս, ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը):
- 2014 սեպտեմբերիից, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ):
- 2014 սեպտեմբերից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները):
- 2014 հունվարից, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները):
- 2015 մարտ-2015 նոյեմբեր, ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու:
- 2015 հուլիսից, Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ:
- 2015 սեպտեմբեր-2016 հունվար, ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ
- 2015 նոյեմբերից, «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն:
Նշենք, որ Գաբրիել Բալայանը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է: