Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաի գույքը կամրացվի քննչական կոմիտեի դեպարտամենտին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ամիրյան 10 հասցեում գտնվող «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի՝ 984,9 քառ. մետր ընդհանուր ներքին մակերեսով մասնաշենք, 0,1456 հա մակերեսով հողամաս, 42,04 քառ. մետր մակերեսով ավտոտնակ, 22,25 քառ. մետր մակերեսով ծածկարան, 24 քառ. մետր մակերեսով պարիսպ (ընդհանուր 10097.0 հազ. ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով), գույքի դիմաց վճարել պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերով ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել