ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել՝ փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Բալայանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մակար Ղամբարյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։