ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի» գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն: