«Երևան 2800» կայքից տեղեկացնում են, որ Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:
Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ:
Հիշեցնենք, որ «Երևան 2800» հիմնական տոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը: Հետևեք տոնական միջոցառումներին yerevan2800.am կայքով: