Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Արցախ է մեկնել

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Արցախում է: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նախարար Աթայանը ներկայացրել է ԱՀ առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ուղիները, ուրվագծել անելիքները: Անդրադարձ է կատարվել Արցախի բժշկական հաստատությունները ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման և մասնագետներով համալրման խնդիրներին, ինչպես նաև մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերին:
Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մի շարք բժշկական հաստատություններ` ծանոթացել շենքային պայմաներին և բուժսպասարկման որակին:
Նախարար Թորոսյանը հավաստիացրել է, որ տարբեր ձևաչափերով համագործակցությունը շարունակական է լինելու և պատրաստակամություն է հայտնել նպաստել Արցախի առողջապահության հետագա զարգացմանը:
https://moh.nkr.am/?p=17755#more-17755

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել