Ջրալցվել է Երևանի անձնագրային բաժանմունքը

Մայիսի 27-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 11 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 1-ին հարկում գտնվող անձնագրային բաժանմունք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է բնակարաններից մեկի (սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) սանհանգույցի լվացարանի ռետինե խողովակը:

Փրկարարները մուտք են գործել բնակարան և փակել ջրի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել